«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արթուր Ղամբարյան. Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և ՀՀ-ի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում

Արթուր Ղամբարյան. Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և ՀՀ-ի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում
11.11.2020 | 15:48

Անհրաժեշտ է ունենալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշում՝ գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը.
«Առաջին՝ եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում (սա պետք է հստակ՝ իրավաբանորեն ամրագրել).
Երկրորդ՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ այնքանով, որքանով վերաբերում է իրավաբանական իմաստով ՀՀ տարածքի փոփոխությանը, հակասում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 2-րդ, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 205-րդ հոդվածի 1-ին մասին:


Երրորդ՝ նկատի ունենալ, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը հիմնված է՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:
ՍԴ-ի նման որոշումն անհրաժեշտ է ոչ թե մեզ, այլ մեզ հաջորդող Սերնդին՝ լիարժեք ինքնիշխանությունը վերագտնելու և վերականգնելու խորաթափանց գործում»:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ